ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՕԿ-ի հեռավար նիստում քննարկվել են ազգային օլիմպիական կոմիտեներին օգնելու ուղիները

ԵՕԿ-ի հեռավար նիստում քննարկվել են ազգային օլիմպիական կոմիտեներին օգնելու ուղիները

Հեռավար ռեժիմով անցկացվել  է Եվրոպայի օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի /ԵՕԿ/   գործկոմի նիստը։ Քննարկվել են  սպորտի վրա կորոնավիրուսի տարածման ազդեցության կարևորագույն հարցերը և ազգային օլիմպիական կոմիտեներին օգնելու ուղիները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Գործկոմն  իր աջակցությունն է հայտնել  ՄՕԿ-ի  նախագահ Թոմաս Բախի օլիմպիական շարժմանն  ուղղված նամակի ուղղություններին: Որպես Եվրոպայում օլիմպիական շարժման ներկայացուցիչ, կազմակերպությունը  լիովին կիսում է ՄՕԿ-ի քաղաքականությունը: Մի բան  հստակ է, որ եթե որևէ ազգային օլիմպիական կոմիտե լուրջ խնդիրներ կունենա, ապա ԵՕԿ-ը ամեն ինչ կանի օգնելու համար։

Տեղեկացվել է   Լեհաստանի Կրակով քաղաքում  2023թ․Եվրոպական երրորդ խաղերի և  Սլովակիայի Բանսկա Բիստրիցայում  2021թ. կայանալիք  օլիմպիական երիտասարդական  փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին:

 

 

  • Կիսվել: