հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի հնարավորությունը

Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի հնարավորությունը

Միջազգային օլիմպիական կոմիտեի  /ՄՕԿ/  նախագահ Թոմաս Բախը Փարիզի  Ելիսեյան պալատում հանդիպել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է կորոնավիրուսի պատճառով  օլիմպիական խաղերի կազմակերպման առջև ծառացած նոր մարտահրավերների հարցը:

Անդրադարձ է եղել  «Փարիզ-2024» կազմկոմիտեի խնդիրներին։ Կարևորվել է խաղերը հետկորոնավիրուսային վիճակին  հարմարեցնելու նախագիծը։ Կորդեգրվի  պարզեցված մոտեցում` միաժամանակ պահպանելով  նախատեսված բյուջեն և  օլիմպիական արժեքները։

Նախագահ Մակրոնը բարձր է  գնահատել ամբողջ աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի  հնարավորությունը։

  • Կիսվել: