երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա. ՀՖՖ

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա. ՀՖՖ

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա:
 
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար»,- ասված է հաղորդագրությունում:
 
Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին ֆեդերացիան լրացուցիչ կտեղեկացնի:

  • Կիսվել: