շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էդգար Սողոմոնյանը նվաճել է MMA վարկածով կարատեի Աշխարհի չեմպիոնի գոտին

Էդգար Սողոմոնյանը նվաճել է MMA վարկածով կարատեի Աշխարհի չեմպիոնի գոտին

Դեկտեմբերի 4-ին, Նյու-Յորքում կայացած մրցման ժամանակ, ամերիկաբնակ մեր հայրենակից՝ «Դուքենդո-ֆուլ կոնտակտ» կարատեի Միջազգային ֆեդերացիայի փոխնածագահ՝ Էդգար Սողոմոնյանը, նվաճել է MMA վարկածով կարատեի Աշխարհի չեմպիոնի գոտին:

Նյու-Յորքում ՝ դեկտեմբերի 4-ին, կրկին Համաշխարհային ռինգ բարձրանալով, Էդգար Սողոմոնյանը ECF գերծանր քաշային կարգի Աշխարհի գոտու համար մենամարտել է MATTHEW FAULKNER-ի հետ և 15 վայրկյանի ընթացքում գրանցել հերթական հաղթանակը, նվաճելով MMA վարկածով «Աշխարհի գոտին», բարձրացնելով և գլխավերևում պահելով Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Էդգարը հարթակ է բարձրացել իր ընկերոջ` Արմեն Ավետիսյանի լուսանկարով շապիկով և, ինչպես խոստացել էր, իր հաղթանակը նվիրել երիտասարդ հասակում կյանքից հեռացած, ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն Արմեն Ավետիսյանի հիշատակին: Մարզիկի պարգևատրման ժամանակ հնչել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։ Հավելենք, որ Հայաստանը ներկայացնող 10 կարատեիստներից 8-ը մրցանակակիր են դարձել:

Հիշեցնենք, որ ամռանն իր հերթական հաղթանակը գրանցելով՝ մարզիկ Էդգար Սողոմոնյանը, այն նվիրել էր 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորների հիշատակին և հայկական բանակի բոլոր զինվորներին, այդ թվում իր երկու որդիներին։

  • Կիսվել: