չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Էդգար Նավասարդյանը փոխել է ակումբը

Էդգար Նավասարդյանը փոխել է ակումբը

Հայ հարձակվող Էդգար Նավասարդյանը տեղափոխվել է Շվեդիայի երկրորդ լիգան ներկայացնող «Էստերսունդ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագիրը կգործի մինչև 2028 թ. հունվարի 1-ը։

20-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկա» ակումբում, որի կազմում 28 խաղում 13 գոլ է խփել, կատարել 1 գոլային փոխանցում։ Նավասարդյանը շվեդական ամենահայտնի ակումբներից մեկի` «Մալմյոյի» սան է։

  • Կիսվել: