ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵԱ. Վահագն Դավթյանի և Արթուր Ավետիսյանի արդյունքները

ԵԱ. Վահագն Դավթյանի և Արթուր Ավետիսյանի արդյունքները

Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ավարտվել է նաև օղակների եզրափակիչը, գրում է armsport.am-ը:

Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14,766 միավոր է վաստակել և ելույթն ավարտել 4-րդ տեղով, թեև մինչև վերջին մասնակցի ելույթը զբաղեցնում էր երրորդ հորիզոնականն ու շատ մոտ էր բրոնզե մեդալին։

 

Այս վարժությունում մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,733 միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին հորիզոնականը։

Մրցաշարային աղյուսակն այսպիսի դասավորություն է ստացել․

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնի կոչումը նվաճել էր 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ նժույգափեր վարժությունում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Քիչ անց կկայանա նաև հենացատկի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։

  • Կիսվել: