ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձյնա առաջատար

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձյնա առաջատար

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը:

Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթել է գերմանացի Նիկլաս Հուշչենբետին և վաստակել 4 միավոր:

Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նույնպես հաղթել են, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա առաջատարն է, իսկ Հովհաննես Գաբուզյանն ու ևս 11 շախմատիստներ 3.5-ական միավորով բաժանում են 2-13-րդ տեղերը:

Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

  • Կիսվել: