հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դուք միշտ կլինեք մեզ հետ. Մխիթարյանի գրառումը ի հիշատակ Արցախում զոհված հերոսների

Դուք միշտ կլինեք մեզ հետ. Մխիթարյանի գրառումը ի հիշատակ Արցախում զոհված հերոսների

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր ցավն այնքան խորն է, որ անհնար է բացատրել… այսօր ամբողջ աշխարհում հարգանքի տուրք են մատուցում մեր ընկած հերոսներին:

44 օր շարունակ նրանք ցուցադրեցին անկարագրելի խիզախություն՝ զոհաբերելով սեփական կյանքերը: Նրանք պաշտպանեցին մեր հայրենիքը, հայրենակիցներին և մեր հազարամյա պատմական հողերը:

Դուք միշտ կլինեք մեզ հետ:

Աղոթում ենք մեր վիրավոր եղբայրների համար: Երախտապարտ ենք հայոց զինվորներին: Շնորհակալություն:

Մեր ազգին մաղթում եմ հզորություն և միասնություն, քանի որ միայն այդպես կարող ենք հաղթահարել այս մեծ ցավը:

Պետք է մնանք կենտրոնացած, իրազեկված և օգտագործենք մեր ողջ ներուժը ՝ ստեղծելով ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար:

Դա պետք է լինի խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց բոլոր երազանքները»:

  • Կիսվել: