շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դմիտրի Գուզը միացել է «Ալաշկերտ»-ին

Դմիտրի Գուզը միացել է «Ալաշկերտ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը նոր ձեռքբերում ունի:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել ռուս կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզի հետ:

Ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Ատիրաու»-ն էր, որի կազմում Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նա 25 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Հայաստանում «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբներում հանդես եկած Գուզը խաղացել է նաև ռուսական մի շարք թիմերում:

  • Կիսվել: