շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դերասան Խորեն Լևոնյանն այսուհետ իր անվանական տեղը ունի «Ուրարտու» մարզադաշտում

Դերասան Խորեն Լևոնյանն այսուհետ իր անվանական տեղը ունի «Ուրարտու» մարզադաշտում

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրված դերասան Խորեն Լևոնյանը համարյա բաց չի թողնում Vbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները, յուրահատուկ նվեր է պատրաստել նրա համար։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Խորեն Լևոնյանն այսուհետև իր անվանական տեղը կունենա «Ուրարտուի» մարզադաշտում։ Այն նախատեսված է միմիայն նրա համար։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը թողարկել է նաև մրցաշրջանի համար նախատեսված անդամաքարտեր, որոնցից առաջինը հանձնվել է հենց Խորեն Լևոնյանին։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ուրախ է սեփական հարկի տակ ընդունել ոչ միայն սպորտային աշխարհի, այլև մշակութային և այլ բնագավառների անվանի գործիչների», - նշված է ակումբի հայտարարության մեջ։

  • Կիսվել: