շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դատարանն արդարացրեց Ջոկովիչին. Սերբ թենիսիստը կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Դատարանն արդարացրեց Ջոկովիչին. Սերբ թենիսիստը կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը դատարանում շահել է գործը և իրավունք կունենա մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը։

Դատավորի խոսքով՝ Ջոկովիչի՝ ավստրալական վիզան չեղյալ հայտարարելու որոշումը «ոչ մի հիմք չի ունեցել»։ Այս մասին գրել է Armsport.am-ը։

Դատավորը որոշել է, որ Նովակը պետք է անհապաղ ազատ արձակվի կարանտինային հյուրանոցից։ Սերբական անձնագիրը և նրա անձնական իրերը պետք է վերադարձվեն թենիսիստին։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը Նովակ Ջոկովիչին բերման է ենթարկել Մելբուռնի օդանավակայանում՝ վիզայի  հետ կապված խնդրի պատճառով։ Սերբը փորձել է մուտք գործել Ավստրալիա վիզայի տեսակով, ըստ որի, նա բժշկական բացառություն ունի կորոնավիրուսային պատվաստման համար։

Ջոկոցիչը ցուցմունք տալու ժամանակ ավելի քան վեց ժամ գտնվել է օդանավակայանի մեկուսացված տարածքում՝ ոստիկանների հսկողության տակ։ Դրանից հետո Ավստրալիայի իշխանությունները որոշելէին  չեղարկել մարզիկի վիզան եւ արտաքսել նրան երկրից։

  • Կիսվել: