Դանիայի հավաքականի ավագն ավարտել է կարիերան
Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Միդյուլանդում», «Վոլֆսբուրգում», «Լիլում», «Ռոմայում», «Ատալանտայում», իսկ նրա վերջին ակումբը «Միլանն» էր։
Դանիայի հավաքականի կազմում անցկացրել է 132 հանդիպում, դարձել 5 գոլի հեղինակ։ Երեքական անգամ մասնակցել է Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Երկու անգամ ճանաչվել է Դանիայի լավագույն ֆուտբոլիստ, 2021 թվականին արժանացել է ՈՒԵՖԱ-ի Նախագահի մրցանակին: