ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Chessable Masters․ Արոնյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ

Chessable Masters․ Արոնյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ

Առաջին մրցախաղում Արոնյանը պարտվել էր 1-3 հաշվով։ Երկրորդ մրցախաղը կայացավ երեկ, որում Լևոնը հաղթանակ տարավ 2,5-1,5 հաշվով։

Իսկ ահա լրացուցիչ մրցախաղում վիետնամցի շախմատիստը հաղթեց 2-1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ կհանդիպի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար կմրցի Վլադիսլավ Արտեմևի հետ։

Արոնյանը նախնական փուլում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Առաջին մրցափուլում Արոնյանը հաղթել էր 2,5-0,5 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում Լևոնը հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

  • Կիսվել: