«Չելսին» խնդիրներ չունեցավ՝ 5:0
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալեց «Մորքամին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Թոսին Ադարաբիոյոն եւ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։
Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն։
1/16 եզրափակիչ դուրս եկան նաեւ «Նոթինգեմ Ֆորեսթն», «Լեսթեր Սիթին», «Բրայթոնը» եւ «Վուլվերհեմփթոնը»։
«Նոթինգեմ Ֆորեսթը» 2:0 հաշվով հաղթեց «Լուտոն Թաունին», «Լեսթեր Սիթին» ուժեղ էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսից»՝ 6:2:
«Բրայթոնը» 4:0 հաշվով պարտության մատնեց «Նորվիչ Սիթիին», «Վուլվերհեմփթոնը»՝ 2:1 հաշվով «Բրիստոլ Սիթիին»։