երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Չելսին» չի հրաժարվում Արսեն Զախարյանի տրանսֆերից. կարևոր բեկում է փնտրում

«Չելսին» չի հրաժարվում Արսեն Զախարյանի տրանսֆերից. կարևոր բեկում է փնտրում

Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրությունը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ, գրում է «Evening Standard»-ը:

«Չելսին» պատրաստ է գործարքն ավարտին հասցնել հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց բանակցային գործընթացը բարդանում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով:

Նշվում է, որ Զախարյանն էլ է հետաքրքրված լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան:

Բացի այդ, Զախարյանը, ըստ լուրերի,  կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով, սակայն այդ մասին հաստատված տեղեկություն չկա։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը ՌՊԼ և Ռուսաստանի գավաթի խաղարկության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: