ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չավուշօղլուն Լավրովի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Չավուշօղլուն Լավրովի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի նրա պաշտոնակից Սերգեյ Լավրովը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:

Կողմերը քննարկվլ են վերջին իրադարձություններն Ուկրաինայում:

Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են. ՛՛Նախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ ռազմական լարվածության հետագա սրումը ոչ ոքի չի օգնի: Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՛՛:

Նշվում է նաև, որ Չավուշօղլուն հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե կողմերը հանդես գան  այդպիսի ցանկությամբ:

 

  • Կիսվել: