շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցանկալի կլիներ, որ հայկական ակումբներում շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան․ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ցանկալի կլիներ, որ հայկական ակումբներում շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան․ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլը չի կարող լինել առանց մարզասերների, քանի որ այն կիրք է և կորոնավիրուսի համավարակի պայմաններում պետք է ունենալ շատ բարձր պատասխանատվության զգացում, այսօր հեռավար ասուլիսում հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Նրա խոսքով, պետք է հարգել համաճարակի պայմաններում սահմանված նորմերը և չախտել դրանք։ «Այդ առումով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ է աշխատում», - հավելեց Խոակին Կառլոսը։

Նա միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի առաջնության շրջանակներում եղան խաղեր, որի մասնակից թիմերի կազմում հայերր չեն եղել։

«Ցանկալի կլիներ, որ հայկական ակումբներում շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան: Եթե մեր ազգային առաջնությունում ավելի մեծ թվով հայեր խաղան, դրանից կշահի մեր ազգային հավաքականը: Ես շատ զարմացած էի, որ Հայաստանի առաջնությունում եղան խաղեր, երբ թիմերի կազմերում ոչ մի հայ ֆուտբոլստ դաշտ դուրս չեկավ: Այս ամենը խանգարում է մեր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներին, ովքեր կրթություն են ստանում մանկապատանեկան դպրոցներում, սակայն շանս չեն ունենում իրենց դրսևորելու»,- հավելեց Խոակին Կապառոսը:

  • Կիսվել: