ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բրոնզե մեդալակիր հայ ըմբիշները վերադարձել են Բելգրադից

Բրոնզե մեդալակիր հայ ըմբիշները վերադարձել են Բելգրադից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունից վերադարձել են բրոնզե մեդալակիր հայ ըմբիշները:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ մրցանակակիրներն են՝

Հունահռոմեական ոճի ըմբիշամարտում Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել 72 կգ քաշային կարգում

Ազատոճային ըմբիշ Արման Ավագյանը բրոնզե մեդալ է նվաճել 79 կգ քաշային կարգում

Աշտարակցի Շանթ Խաչատրյանը և փարպեցի Արման Ավագյանն իրենց մարզական առաջին քայլերը կատարել են Արագածոտնի Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցում:

  • Կիսվել: