հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթանակով մեկնարկեց Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունը

Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթանակով մեկնարկեց Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունը

Հայաստանի բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթանակով մեկնարկեց Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունը։

Այսօր մեր 54 կգ քաշային մարզիկը հանդիպեց Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունի հետ։ Վահե Բադալյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ և մտավ հաջորդ փուլ։

Երեկոյան մրցահերթին Հայաստանից հանդես կգան 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 71 կգ քաշային Արման Դարչինյանը։

  • Կիսվել: