ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ուկրաինայի ընտրանուն

Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Ուկրաինայի ընտրանուն

«Դինամո» մարզահամալիրում ընթացող թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշարում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի կանանց հավաքականները։ Հայաստանի ընտրանին հաղթել է 5։2 հաշվով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: 

Գեղեցիկ հաղթանակներ են տոնել 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Ընդ որում՝ հաղթանակ տոնած մեր մարզուհիներն իրենց մրցակիցնեին նաև նոկդաունի են ենթարկել։

  • Կիսվել: