շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերանվանվել է

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերանվանվել է

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի AIBA հապավումը պաշտոնապես փոխվել` այսուհետ այն կլինի IBA:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այս մասին հաստատվել է դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած արտահերթ առցանց կոնգրեսում, որին մասնակցել են 107 ներկայացուցիչներ: Ընդունվել են  մի շարք կարևոր որոշումներ։ 

IBA –ն որոշել է կազմակերպության գագաթաժողովը դարձնել ամենամյա, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Կազմակերպության գործկոմի անդամների թիվը կրճատվել, դարձել է 18 ։ 

IBA-ի նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը նաև ներկայացրել է իր մեկամյա գործունեության հաշվետվությունը

Ազգային ֆեդերացիաները ստացել են 700-ական հազար, իսկ կոնֆեդերացիաները՝ 600-ական հազար դոլար։ 

Կրեմլյովն այցելել է ավելի քան 30 երկիր և շարունակելու է անմիջական համագործակցությունը ֆեդերացիաների, մասնագետների և թիմերի հետ:

2019թ. միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) խախտումների պատճառով դադարեցրեց IBA-ի անդամակցությունը (այն ժամանակ AIBA):

Տոկիոյի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշարի ընթացքը ղեկավարեց ՄՕԿ-ի հատուկ հանձնաժողովը։ 

 

  • Կիսվել: