ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնության եզրափակչի զույգերը հայտնի են

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնության եզրափակչի զույգերը հայտնի են

Դինամո ՄՀԿ-ում ընթացող ավագ տարիքի պատանիներ Հայաստանի առաջնությունում բոլոր 13 քաշային կարգերում արդեն հայտնի են եզրափակչի մասնակիցները: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վաղը՝ 12:00-ից, կմեկնարկեն եզրափակիչ փուլի մենամարտերը:

Հիշեցնենք՝ ավագ տարիքի պատանիներ Հայաստանի առաջնությանը մասնակցում է շուրջ 160 բռնցքամարտիկ: Առաջնության ավարտից հետո ռինգը կտրամադրվի կրտսեր տարիքի պատանիներին, որից հետո կանցկացվի մեծահասակների առաջնությունը:

   
 

  • Կիսվել: