ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանում նվաճել է 12 մեդալ, որից 5-ը՝ ոսկե

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանում նվաճել է 12 մեդալ, որից 5-ը՝ ոսկե

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված Ակակի Կակաուրիձեի անվան 11-րդ միջազգային մրցաշարում նվաճել է 12 մեդալ, որից 5-ը ոսկե, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Վազգեն Բադալյանի ու Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 13 մարզիկ: Հաղթող են դարձել Թումաս Թովմասյանը (51 կգ), Սամվել Գրիգորյանը (54 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (67 կգ) և Ավետիք Հովհակիմյանը (92 կգ):

Մանվել Պետրոսյանը (57 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Ռոբերտ Ենգիբարյանը (71 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

 

  • Կիսվել: