ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ շարունակում է պայքարը

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ շարունակում է պայքարը

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության երրորդ մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը շարունակում է պայքարը։

Տպավորիչ հաղթանակ է տոնել 51 կգ Հենրիկ Սահակյանը, որն առավելության է հասել հունգարացի Դոմինիկ Էնիկեսի նկատմամբ։ Բարձրահասակ մրցակցի հետ պայքարում մեր մարզիկը 3 անգամ նոկդաունի է ենթարկել նրան ու հաղթել ժամանակից շուտ։

63 կգ քաշային Սոնա Հարությունյանը, իր հերթին, հաղթանակ է տոնել Բոսնիա և Հերցոգովինան ներկայացող Թառա Բոստաջուկի նկատմամբ, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանի մրցակիցը ռինգ դուրս չի եկել և հաղթանակը շնորհվել է մեր մարզուհուն։

  • Կիսվել: