ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բռնցքամարտի ԵԵԱ. Հայաստանից 4 մարզիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Բռնցքամարտի ԵԵԱ. Հայաստանից 4 մարզիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 4 մասնակի, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու ոսկե մեդալի համար կպայքարեն 60 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Էլիդա Քոչարյանը, 51 կգ քաշային Օլինպիական քոլեջը ներկայացնող Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արցախի մարզադպրոցի սան Մանվել Պետրոսյանը և Շիրակի մարզը ներկայացնող 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 23-ին, գրում է Armsport.am-ը։

  • Կիսվել: