չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բռնցքամարտ․ 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ միջազգային մրցաշարից (տեսանյութ)

Բռնցքամարտ․ 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ միջազգային մրցաշարից (տեսանյութ)

Մեր բռնցքամարտիկները 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, գրում է armsport.am-ը:

Ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը: 60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: Մեր մարզիկը մրցակցին գերազանցեց հատկապես 3-րդ ռաունդում և արժանի հաղթանակ տոնեց:

Մեր երկրորդ ոսկին ապահովեց 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող մարզիկը եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթեց հույն Պանագիոտիս Կոստոուռոսին:

Հայաստանի երիտասարդական հավաքականից արծաթե մեդալակիր դարձան 51 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը:

71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանն էլ արժանացան բրոնզե պարգևի:

 

  • Կիսվել: