կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բելգիան հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային

Բելգիան հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 1/8 եզրափակիչում Բելգիան մրցեց Պորտուգալիայի դեմ:

Սևիլիայում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ հավասարակշռված խաղ էին ցուցադրում: Հավաքականներն ամբողջապես կենտրոնանում էին պաշտպանության վրա: Բելգիան կարողացավ օգտագործել իր շանս առաջին կեսի վերջնամասում: 42-րդ րոպեին հեռահար, դիպուկ, ուժեղ հարվածով աչքի ընկավ Տորգան Ազարը:
 
 
Երկրորդ կեսում Պորտուգալիան առավել մեծ ուժերով էր նետվում գրոհների և մի քանի իրական գոլային պահեր ուներ: Բելգիան էլ երբեմն-երբեմն հակագրոհում էր: Խաղի վերջնամասում լարված պայքար էր:
Բելգիա-Պորտուգալիա` 1:0:
 
Քառորդ եզրափակիչում Բելգիան կմրցի Իտալիայի հետ:

  • Կիսվել: