Բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչ. Հայաստան-Անդորրա (ուղիղ)
Մալթայում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը խաղում է Անդորրայի թիմի հետ։
Հայաստան - Անդորրա զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Մալթայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 59։52 հաշվով հաղթեց Ադրբեջանին։
Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 100։63 հաշվով պարտության է մատնել Ջիբրալթարի հավաքականին, 78։66 հաշվով՝ Սան Մարինոյի թիմին։