շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնություններում իրենց մրցակիցներին կիմանան փետրվարի 15-ին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնություններում իրենց մրցակիցներին կիմանան փետրվարի 15-ին

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում փետրվարի 15-ին կկայանա բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի 2022 թ. առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին կիմանան տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները:

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը հունիսի 28-ից հուլիսի 3-ը կանցկացվի Մալթայի Տա Քալի քաղաքում: Տղամարդկանց մինչև 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ մինչև 18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-31-ը Սան Մարինոյում:

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 20 տարեկանների հավաքականները, որոնք հանդես են գալու C և B դիվիզիոններում: Կանանց մինչև 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում, իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում:

  • Կիսվել: