ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բասկետբոլ. «Հատիս»-ն առավելության է հասել «Լես Ֆոքսիս»-ի հետ խաղում

Բասկետբոլ. «Հատիս»-ն առավելության է հասել «Լես Ֆոքսիս»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:
 
«Հատիս»-ը տարել է իր հերթական հաղթանակը՝ 77-63 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:
 
Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 14 հաղթանակ, կրել 1 պարտություն:
 
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
 

 

  • Կիսվել: