կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բասկետբոլի պատանեկան թիմերը սկսել են նախապատրաստվել ԵԱ-ներին

Բասկետբոլի պատանեկան թիմերը սկսել են նախապատրաստվել ԵԱ-ներին

Օլիմպավանում մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի  պատանեկան հավաքականների ուսումնամարզական հավաքը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի  ֆեդերացիան: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանն են սկսել պատրաստվել Մ16 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները:  

Մ16 տղաների տարեկանների հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի առաջնության С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Մ16 աղջիկների տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում:

Մ18 աղջիկների տարեկանների հավաքականն էլ հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-ից 6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:


 

  • Կիսվել: