կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիային

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին ընկերական խաղում մրցել է Ֆրանսիայի հավաքականի հետ:

107:74 հաշվով առավելության են հասել ֆրանսիացիները, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։

Թիմերը եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն հունիսի 17-ին՝ Նորթրիջի համալսարանական արենայում:

Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 04։00-ին):

Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթող։

 
 

  • Կիսվել: