չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Բարսելոնա» - «Վալենսիա» խաղն ավարտվեց 7:1 հաշվով

«Բարսելոնա» - «Վալենսիա» խաղն ավարտվեց 7:1 հաշվով

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Վալենսիայի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթեց 7:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։ Աչքի ընկան նաեւ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի իսպանացի պաշտպան Սեսար Տարեգան։ «Վալենսիայի» գոլը խփեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն։

«Բարսելոնան» 42 միավորով երրորդն է, «Վալենսիան» նախավերջինն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 7:1 (տեսանյութ)

Ֆրենկի դե Յոնգ, 3, Ֆերան Տորես, 8, Ռաֆինյա, 14, Ֆերմին Լոպես Մարտին, 24, 45+4, Ռոբերտ Լեւանդովսկի, 66, Սեսար Տարեգա, 75, ինքնագոլ - Ուգո Դուրո, 59

  • Կիսվել: