«Բարսելոնա»-ն միավորներ է կորցրել «Խետաֆե»-ի դեմ խաղում
Իսպանաիայի առաջության 20-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Խետաֆե»-ի հետ (1:1), հայտնում է armsport.am-ը:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է կատալոնացիների պաշտպան Ժյուլ Կունդեն: 25 րոպե անց գոլ է խփել տանտերերի կիսապաշտպան Մաուրո Արամբարին՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Կատալոնացիների համար սա Լա լիգայում չորրորդ անընդմեջ հանդիպումն էր առանց հաղթանակի։
Այս խաղից հետո «կապտանռնագույնները» վաստակած միավորների քանակը հասցրել են 39-ի և շարունակում են ընթանալ 3-րդ հորիզոնակնում։ «Խետաֆե»-ն 20 միավորով 16-րդն է։