ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ․ հայտնի են Իսպանիայի և Իտալիայի մեկնարկային կազմերը

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ․ հայտնի են Իսպանիայի և Իտալիայի մեկնարկային կազմերը

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում հունիսի 15-ին Նիդեռլանդների Էնսխեդե քաղաքում կմրցեն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Իսպանիա․ Ունայ Սիմոն, Նավաս, Ռոբին լե Նորման, Լյապորտ, Ժորդի Ալբա, Ռոդրի, Մերինո, Ռոդրիգո, Գավի, Պինո, Մորատա։

Իտալիա․ Դոնարումա, Աչերբի, Բոնուչի, Տոլոյ, Դի Լորենցո, Բարելա, Ժորժինյո, Ֆրատեզի, Ձանյոլո, Սպինացոլա, Իմոբիլե։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Խորվաթիայի հավաքականը, որը լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթել էր Նիդեռլանդների թիմին։

  • Կիսվել: