կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազատ ոճի ըմբիշները մրցաշարի կմասնակցեն Ուկրաինայում

Ազատ ոճի ըմբիշները մրցաշարի կմասնակցեն Ուկրաինայում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեկնում է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ ընդլայնված կազմով կմասնակցի ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի 14 ըմբիշ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Լյովա Գևորգյանը (125 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Արմեն Մալխասյանը։

ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը կանցկացվի փետրվարի 10-11-ը:

  • Կիսվել: