ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազատ ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովի հուշամրցաշարում

Ազատ ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովի հուշամրցաշարում

Փետրվարի 10-11-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև ազատ ոճի հայ ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել 2-ական ոսկե և արծաթե ու 6 բրոնզե։ Մրցաշարի հաղթող են ճանաչվել՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։ Արծաթե մեդալներ են նվաճել Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ)։

Առողջական խնդիրների պատճառով մրցավայր չի մեկնել Արսեն Հարությունյանը (61 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ 13 ըմբիշ է մասնակցել մրցաշարին:

  • Կիսվել: