Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը մեկնարկել են հաղթանակով
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մեկնարկել է վստահ հաղթանակով:
Ազատ ոճի ըմբիշ Հրայր Ալիխանյանը ևս հաղթել է:
Արման Անդրեասյանը պարտվել է: