շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Այսպիսի հավաքականների դեմ խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար. Խորեն Բայրամյան

Այսպիսի հավաքականների դեմ խաղալը մեծ մարտահրավեր է մեզ համար. Խորեն Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ազգերի Լիգյաի վիճակահանության արդյունքները.

«Մեծ անհամբերությամբ կսպասեմ այս խմբի հանդիպումներին: Շատ հետաքրքիր հավաքականներ են և մեզ համար մեծ մարտահրավեր է լինելու նրանց դեմ խաղալը: Սա նաև կօգնի մեզ հասկանալ՝ ինչի ենք ընդունակ այսպիսի բարձր մակարդակի խաղերում: 3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար»:

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունում կմեկնարկի Շոտլանդիայի դեմ արտագնա խաղով։

  • Կիսվել: