ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 4 հայ ըմբիշ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 4 հայ ըմբիշ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգա ևս 4 հայ ըմբիշ: Մեդալների համար կպայքարեն 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Արմեն Գևորգյանը, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը և 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը: Մեր բոլոր ըմբիշները գոտեմարտերը կսկսեն որակավորման փուլից:

Հիշեցնենք նաև, որ այսօր Տիգրան Գալստյանը և Անդրանիկ Սեդրակյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:

 

  • Կիսվել: