ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

Այսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ են դուրս գալու Հայաստանի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:

Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ գոտեմարտով: Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բելգրադ են մեկնել նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): Հարությունյանը և Թևանյանը պայքարը կսկսեն սեպտեմբերի 17-ին։ Իսկ Արման Անդրեասյանը այսօր սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար: Արման Ավագյանը երեկ ավարտել է իր ելույթները:

  • Կիսվել: