կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
10:0. Վազգեն Թևանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ըմբշամարտի ԵԱ

10:0. Վազգեն Թևանյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ըմբշամարտի ԵԱ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-ին մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
 
Առաջինը պայքարի մեջ են մտել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
 
Վազգեն Թևանյանը (65 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 հաղթելով իսրայելցի մրցակցին:

Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվեց բուլղարացի Վանգելովին:

Սերգեյ Սարգսյանը 0:8 հաշվով պարտվեց գերմանացի Թիեյլեին:

Արման Ավագյանը 5:1 հաշվով հաղթեց բուլղարացի մրցակցին:

  • Կիսվել: