երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Այսօր մենք մեր համեստ հարգանքի տուրքն ենք մատուցում բոլորիդ. Փաշինյանը՝ մարզիկներին (տեսանյութ)

Այսօր մենք մեր համեստ հարգանքի տուրքն ենք մատուցում բոլորիդ. Փաշինյանը՝ մարզիկներին (տեսանյութ)

Շնորհակալ եմ մեր մարզիկներին՝ ազգային միասնության գործում ունեցած անուրանալի և անգնահատելի վաստակի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Մենք նույնիսկ հավակնություն չունենք, որ գնահատանքի արժանացնենք ձեր վաստակը, որովհետև դա անգնահատելի է: Այսօր մենք մեր համեստ հարգանքի տուրքն ենք մատուցում բոլորիդ՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024-ի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը:

  • Կիսվել: