ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս անգամ ևս հաջողելու ենք, վստահ եմ. Լևոն Արոնյանը Արցախին աջակցության կոչ է հղել

Այս անգամ ևս հաջողելու ենք, վստահ եմ. Լևոն Արոնյանը Արցախին աջակցության կոչ է հղել

Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն Արցախին աջակցության կոչ է հղել:  «Թվիթեր»-ի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիային, Արոնյանը վստահություն է հայտնել, որ այս անգամ ևս հայկական կողմը հաջողելու է:

«Երբ ես փոքր երեխա էի, իմ պապն ասաց, որ մեր նախնիները Լեռնային Ղարաբաղից են։ Իմ առաջին լուրջ մրցույթը հաղթել եմ հրաշալի Ստեփանակերտ քաղաքում։ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ հպարտորեն պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով։ Այս անգամ եւս հաջողելու ենք։ Վստահ եմ»,- գրել է Արոնյանը:

  • Կիսվել: