հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ATP 250․ Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

ATP 250․ Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ադելաիդայում (Ավստրալիա) ընթացող ATP 250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակչում աշխարհի 29-րդ ռակետը հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ջոնսոնին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում 85-րդն է, փոխանցում է armsport-ը:
 
2 ժամ 1 րոպե տեւած հանդիպումն ավարտվել է 6:4, 4:6, 6:2 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։
 
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Խաչանովի մրցակիցը կլինի բելառուս թենիսիստ Եգոր Գերասիմովը։

  • Կիսվել: