չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
«Ատալանտան» և «Ուդինեզեն» կիսել են միավորները

«Ատալանտան» և «Ուդինեզեն» կիսել են միավորները

Իտալիայի Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուդինեզեն» սեփական հարկի տակ ընդունել է «Ատալանտային»։ Թիմերը խաղացել են Ուդինե քաղաքի «Բլյուներգի» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Անցկացրած 20 հանդիպումներից հետո «Ուդինեզեն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 26 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։

Նույնքան խաղերից հետո «Ատալանտան» 42 միավորով երկրորդ տեղում է։

«Նապոլին» 44 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

  • Կիսվել: