ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշոտ Խաչատրյանը 4 հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Աշոտ Խաչատրյանը 4 հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն է ելույթ ունենում 67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Խաչատրյանը։ Նա արդեն 4 հաղթանակ է տարել, որոնցից 3-ը բացահայտ առավելությամբ: Աշոտը 4 գոտեմարտերում միասին 33 միավոր է վաստակել և տվել ընդամենը 1 միավոր: Նա հաջորդաբար պարտության է մատնել սերբ, իտալացի, թուրք և ուկրաինացի ըմբիշների և այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարի նաև Սուրեն Աղաջանյանը, ով կիսաեզրափակչում փայլուն հաղթանակ էր տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:

  • Կիսվել: