շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշխարհի գավաթում հայ շախմատիստները մեկնարկել են հաղթանակով

Աշխարհի գավաթում հայ շախմատիստները մեկնարկել են հաղթանակով

Սոչիում մեկնարկել է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մրցաշարին Հայաստանն առաջին անգամ մասնակցում է 5 տղա, 1 կին շախմատիստով, հայտնում է armsport-ը:
 
Առայժմ պայքարի մեջ չեն մտել Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը:
 
Հայկ Մարտիրոսյանն առավելության է հասել Չիտումբո Մվալիի (Զամբիա) նկատմամբ: Շանթ Սարգսյանը հաղթել է Մարտինես Ռեյեսին (Վենեսուելա), իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Բիլել Բեռլահսենին (Ալժիր):
 
Էլինա Դանիելյանն էլ առավելության է հասել պարագվայցի Գաբրիելա Վարգասի նկատմամբ:

  • Կիսվել: