ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կողմից արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Այս մասին չեմպիոնը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը ժամանակ ԿԳՄՍ-ի նախարարի անունից վկայականը հանձնել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Զորիկ Պողոսյանի համար սա ամենամեծ ձեռքբերումն է՝ Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելուց և Հայաստանի սպորտի վարպետ դառնալուց հետո:

Նշենք, որ Զորիկ Պողոսյանն աշխատում է ԱԻՆ Վանաձորրի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատում:

 

  • Կիսվել: