ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխարհի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը հայտնի է

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը հայտնի է

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ապրիլի 10-24-ը կմասնակցի Լեհաստանի Կելց քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը, հայտնումեն Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:

՛՛Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ԱԱ-ում հանդես կգա 11 բռնցքամարտիկ. Հավաքականի կազմում Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Գարբոյան Ռուբենը, 56 կգ քաշային Ասլիկյան Ռուսլանը, 60 կգ քաշային Սահակյան Արթուրը, 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը,
75 կգ քաշային Էրիկ Աբելյանը, 81 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: